«Իրանի վրա ցանկացած հարձակում պետք է արժանանա անհապաղ և վճռական հակահարվածի։ Չի կարելի թշնամուն ժամանակ թողնել` նախաձեռնությունը զավթելու համար։ Պատերազմի դեպքում ոչ մի ամերիկացի ապահով չի լինի, և տարածաշրջանի հրդեհը կայրի ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին։ Աշխարհը կտեսնի Իրանի այլ դեմքը»,- հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Աբդուլրահիմ Մուսավին:                
 

Փոթորկի բարձրակետը

Փոթորկի բարձրակետը
26.01.2026 | 20:59
Հունվարի 27
- Տեր, ու՞մ մոտ պիտի գնանք:
Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես (Հովհ. Զ. 68):
- Ես ձեր երկուսի հետ եմ: Առաջ ընթացեք աներկյուղ: Ես եմ պարգևում առողջություն ու զորություն, խիզախություն ու հանգստություն, երջանկություն ու ուրախություն:
Սրանք ձեզ են պատկանում, եթե խնդրեք կամ` երբ խնդրեք:
Ինչպես նյութական աշխարհի, այնպես էլ հոգևոր իրականության մեջ պարապություն չկա:
Եթե «ես»-ը, մտահոգություններն ու վախերը հեռանան ձեր կյանքից, շուտով կգան հոգուն վերաբերող բաներ, որ մեծ անձկությամբ ունենալ եք ցանկանում:
Կգան, ներս կխուժեն` նրանց տեղերը գրավելու համար:
Ամեն ինչ ձերն է, դուք Քրիստոսինն եք, իսկ Քրիստոս` Աստծունը:
Ինչ սքանչելի՜ շրջան, որովհետև դուք Աստծո սեփականությունն եք:
Թողեք ձեր վախերը, մի՛ երկնչեք:
Ազատողը` խեղդվողի մոտ է շտապում:
Ազատարարը չի մոտենում քաջարի լողորդին, ով շատ լավ ընթանում է առանձին: Չկա մի ուրախություն, որ նմանվի այն հրճվանքին, որ փրկվողն է ունենում` փրկողի նկատմամբ:
Իմ օգնության մեջ կիրառվում է նաև այս եղանակը. Ես սպասում եմ, որ փոթորիկը սաստկանալով, մեծ ուժգնության հասնի, այդպես վարվեցի, երբ աշակերտներիս հետ լճի վրա էի:
Կարող էի հրամայել ու խաղաղեցնել առաջին իսկ ալիքը, հողմի առաջին պոռթկումը, սակայն այդպես կկորչեր ուժգնությունը` ապահովության ու ջերմ մտերմության զգացումի:
Իմ աշակերտները կարծեցին, թե Ես քնել ու մոռացել եմ իրենց, սակայն գիտեք, թե որքան սխալ էին նրանք:
Այս պատմությունը մտաբերելով` վերստին ուժ առեք, ամրացեք վստահությամբ, համակվեք մի զվարթ զգացումով, որ ակնկալում է` կապվածություն և պաշտպանվածություն:
Եթե չվախենաք, ուրախությունը, ազատագրվածի ուրախությունը ձերը կլինի:
Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ